Բարի Գալուստ <<Պուճուրս>> կայք

Նկարներ
Վիդեոներ
Վիճակագրություն

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Մեր հարցումը
Ок թե Facebook?
Պատասխանների ընդհանուր քանակը: 22
....
Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 14 » Խենթ սիրո վերջին խոսքեր . . . ♥
16:07
Խենթ սիրո վերջին խոսքեր . . . ♥

Թվում էր սովորական ծանոթության նման է լինելու իմ և քո ծանոթությունը : Այո , ‘’թվում’’ էր , դա զգացի հենց այն պահին, երբ երկար ժամանակ անց տեսա նկարդ , որից հետո սիրտս սկսեց սովորականից արագ բաբախել:Աննկարագրելի զգացում էր …. Անմեղ աչքերով մի աղջիկ , որ մտավ սիրտս հենց իր անմեղ աչքերով ու նրբիկ հայացքով…Ամեն անգամ ինձ քո լինելության մասին հիշեցնելով ստիպեցիր , որ անտարբեր չմնամ , որ գերին դառնամ աչքերիդ … Նոր սեր էր կարծես ծնվում սրտումս:Օրեցօր ուղղակի ծանոթությունը վերածվում էր սիրահարվածության , ինչքան էլ փորձեի համոզել ինքս ինձ , որ չկա ոչ մի զգացմունք քո հանդեպ ` զուր էր … Աչքերդ,հայացքդ ստիպում էին ինձ անվերջ մնալ քո սիրո ծուղակում , որից դուրս գալ էլ չէի փորձում … Քո անընդհատ հիշեցումները հենց քո մասին տանում էին միայն քեզ սիրելու ճանապարհով : Բայց դրան հակառակ խոսքերդ, ակնարկներդ , որ մոռանամ քեզ , որ մեզ խանգարող հանգամանքները շատ են , թվում էր , որ կոչնչացնի զգացածս , բայց ավելի էր սերս ավելացնում : Անկեղծ , նվիրական ու մաքուր սեր էի զգում քո հանդեպ , բայց … 
Երևի հիշում ես , չես մոռացել մեր ջերմ զրույցները , որ հիմա էլ , թե հիշում եմ ժպիտ է հայտնվում դեմքիս … Երբեք չեմ մոռանա , որ ինձ ‘’ պապիկ ‘’ էիր անվանում , իսկ դու իմ հուշերում մնալու ես , որպես իմ  ‘’դմբո ‘’ : Գիտեմ , որ ուրախանում էիր, երբ քեզ ‘’ դմբո ‘’ էի անվանում …
Այո’ , փորձել եմ ամեն ինչ անել , որ չտխրես ու քեզ ոչ մի վայրկյան տխուր չտեսնեմ , սակայն գուցե չի հաջողվել ինձ մոտ …. Գուցե չեմ եղել այն , ինչ դու էիր փնտրում , ինչ դու էիր երազում … 
Չես դադարում մտքումս լինել , հիշում եմ ամեն պահ … Հիմա որոշել եմ ուժեղ լինել , ու այս  ` հրաժեշտի նամակով էլ փորձում եմ անդարձ թողնել քեզ իմ անցյալում … Չմոռանաս , որ դու չես ցանկացել , որ ներկադ լինեմ , ոչ էլ ապագադ … Գուցե այսպես էր որոշված , գուցե պետք է ուղղակի սիրեի քեզ ու չլինեի կողքիդ … գուցե … 
 
Ես թողնում եմ քեզ , բայց ամբողջ սրտով ուզում եմ , որ երջանիկ լինես , թող որ ոչ ինձ հետ … 

Կատեգորիա: Սիրային | Դիտումներ: 354 | Ավելացրեց: agvan | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
Ստատուսներ
Մինի - չաթ
200
Սեղմեք անպայման
Մուտքի ձև
Մենք ok-ում
Ասել ընկերնին

Av Hakobyan ©
uCoz