
Երեկո էր ու անձրև էր գալիս:Ես սովորությանս համաձայն դուրս եկա զբոսնելու:Չգիտեմ ինչու՞ էի տխրել, սակայն տխրելու շատ բան ունեի:Միգուցե տխուր էր նաև երկինքը ՝դա ես չգիտեմ...Երկինքը լացում էր շա՜տ զգացմունքային ,ինձ թվում էր նա էլ է ինչ-որ մեկի կորցրել:Ես չդիմացա ճնշմանը ու սկսեցի հեկեկալ...Աչքերիցս հատիկ-հատիկ թափվում էին արցունքներս:Անձայն,լուռ,բայց միաժամանակ տխուր,թախծոտ՝ թափառում էի փողոցներով:Չզգացի թե մութը ընկավ,քանի որ արդեն ինձ համար միևնուն էր դարձել թե՛ ժամանակը և թե՛ կյանքը:
Ես սիրահարված էի :Այդ երիիտասարդը շատ գեղեցիկ էր՝ բարձրահասակ, մուգ գույնի մազերով և սև աչքերով: Մենք սիրում էինք իրար,սակայն մեր ծնողները դեմ էին մեր միասնությանը...Մեր սերը անիծված էր,մենք չէինք կարող լինել երջանիկ:Ինչու՞ էին դեմը, ինչը՞ ցանկալի չէր նրանց մեջ՝մենք չգիտեինք:Ինձ համար մինչ օրս ամեն ինչ մութ է մնացել: Ես տանջվոէւմ էի,տանջվում էր նաև նա:Ինչու՞ մենք չէինք կարող մյուսների նման երջանիկ լինել...Ինչու՞, ինչու՞:Մենք որոշեցինք փախչել ,հեռու՜՝ հանուն մեր երջանկության:Մենք հեռացանք բոլորից...Ես լքեցի իմ ընտանիքը,նա՝ իր:Մենք գնացինք հեռու,որ մեզ չգտնեն ու այդ հեռվում էլ մացինք հավետ:Մենք ապրում էինք երջանիկ,ասես եկել էր այն օրը, որ մենք էլ պետք է հասկանանք՝ ինչ է նշանակում երջանիկ լինել...Սակայն կարճ տևեց...Կարճ տևեց մեր սերը, մեր երջանիկ րոպեները:
Մի անգամ նա գիշերը չվերադարձավ տուն:Ես նրան փնտրում էի ամենուր,քանի որ նա ինձ երբեք մենակ չէր թողնում:Ես չգտա նրան,սակայն գտան ուրիշները,բայց...Ա՜խ այս «բայցը»...
Զանգեցին ինձ ու հայտնեցին, որ գտել են մի դիակ:Ես դողում էի ՝ինպես քամուց դողացող աշնան տերև...Աչքերիցս գլոր-գլոր թափվում էին արցունքներս ՝ ինչպես անձրևի կաթիլները:Ես ինքս ինձ ասում էի, որ չեմ կարող դիմանալ այդ ցավին ,այդ տեսարանին...Բայց և այնպես ուժ գտա մեջս ու գնացի դին տեսնելու:
ԱՅՈ՛,ԱՅԴ ՆԱ ԷՐ...
Հիշում եմ մենք սիրում էինք անձրևին զբոսնել միասին ,այդ պատճառով ինձ թվում էր ՝ անձրևի հետ մեկտեղ նրա հոգին էլ ինձ հետ էր...Եվ մինչ օրս ես և նրա հոգին գտնվու ենք հեռավոր ափերում,որպես անիծված սիրո հերոսներ...անիսծած սիրո պատմության հերոսներ:
|