
Սիրահարված էինք: Սովորում էինք նույն կուրսում,չնայած նա ինձանից 3 տարով մեծ էր: Ամեն ինչ սկսվեց հենց առաջին կուրսից: Սկզբում կարծիքների էինք փոխանակում,հետո ընկերացանք, սիրահարվեցիք ու հասկացանք, որ առանց իրար ապրել չենք կարող: Ավարտեցինք: Նա սկսեց աշխատել, իսկ ինձ ստիպեց շարունակել ուսումը մագիստրատուրայում:Ամուսնության առաջարկություն, որպես այդպիսին, չի եղել, պահը հասունացել էր ` ամուսնացանք: Ամեն օրս տոն էր` իրար չնմանվող ու անմոռաց: Ծնվեց մեր առաջնեկը: Ես ամենաերջանիկ մարդն էի: Սպասում էի երկրորդ զավակիս լույս աշխարհ գալուն: Լուծարվեց այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էր ամուսինս: Նա մնաց անաշխատանք: Երկարատև փնտրտուքները արդյունք չտվեցին, և նա ընտանիք պահելու համար ստիպված եղավ մտնել մի շինարարական կազմակեպություն` որպես հասարակ բանվոր: Աշխատաքը ծանր էր, տուն էր գալիս հոգնած, բայց միշտ ժպիտը դեմքին. « Սպասիր,-ասում էր,-տղաս ծնվի`աշխարհը ոտքերիդ տակ եմ փռելու»: Տխաս ծնվեց, իսկ նա ամբողջ հիվանդանոցի բակը վարդի թերթիկներով էր պատել: Հիվանդանոցից դուրս գրվելու օրն էր, սպասում էի ամուսնուս, բայց եկան հայրս ու սկեսրայրս: Ասացին, որ աշխատանքի վայրից չի կարող բացակայել: Ինձ տարան տուն: Միայն երեկոյան ասացին, որ շինհրապարակում վթար է եղել, իսկ ամուսինս ծանր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Երկու օր անց աշխարհը հիմնահատակ քանդվեց. իր ծննդյան օրը նա, այդպես էլ գիտակցության չգալով մահացավ...
|