
Մեր սերը...Այն սերը,որը այդքա՜ն փորձությունների միջով անցան...Այն սերը,որը այդքա՜ն ջերմ ու հաճելի րոպեներ պարգևեց էլ չկա՞,միթե՞...Ա՜խ չեմ հավատում կամ թե չեմ ուզում հավատալ:Սիրում էինք...Արդեն չեմ էլ հավատում ,որ դու երբևէ սիրել ու կարոտել ես ինձ՝իմ էությանը:Հիշում եմ ,ասում էիր ամեն ինչ կանեմ, որ չտխրես՝ միշտ ժպտաս:Ասում էիր միշտ կողքիտ կլինեմ...Իսկ ու՞ր ես հիմա կամ ու՞մ գրկում:Սուտ էր սերդ...Սուտ ու կեղծ էին նաև քո խոսքերն ու խոստումները,ամեն ինչն էր սուտ ՝նույնիսկ քո ժպիտը ,երբ նայում էիր աչքերիս մեջ ու ասում ՝ սիրում ես...Սուտ էր :Կյանքն է այդպես, մի ժամանակ այն՝ ինչը հաճելի էր, կդառնա տհաճ...Դու՛ տհաճ ես: Կոտրեցիր հոգիս ,սիրտս էությունս՝երբեք չկոտրվող:Ատում եմ....Ատում եմ այն վայրերը, որտեղ քեզ գրկել ու սեղմել եմ կրծքիս:Ատում եմ այն շրջապատը,որոնք քեզ են հիշեցնում:Ամեն ինչ մի րոպեյում կորավ ու փոխեց կյանքս մի վայրկյանում...Ճիշտ է, սիրում եմ ու կարոտում ,բայց ատելությունը օր օրի զգացնել է տալիս՝ իր տհաճ զգացողությամբ ,երբ հիշում եմ ,որ հիմա ուրիշին ես ասում այն խոսքերը, որոնոք երբևէ ասել ես ինձ, գրկում ես այն մատներով ,որոնցով մի ժամանակ ինձ էիր գրկում,բայց...Բայց մի ժամանակ:Բաժանվեցինք...Դու հիմա ազատ ես:Անտանելի է վեցից-յոթ ամիս պայքարել մեկի համար, և վերջում նրան ոսկե սկուտեղով մատուցել ուրիշին:Կորցնել ինքնասիրությունդ,թքած ունենալ սաղի վրա ու վերջում մենակ մնա՞լ...Արդար չէ:Ամեն ինչ անել, որ ոչ մեկ վատ բաներ չմտածի ու սաղին հավատացնել, որ միասին լինելու ենք երջանիկ,ունենալու ենք հրաշալի ապագա ու վերջում մենակ մնա՞լ: Մենակ եմ...Ինձ հետ են միայն արցունքներս ՝ անդավաճան:Նրանք միշտ ինձ հետ են թե՛ ուրախ և թե՛ տխուր ժամանակ...Ես մենակ եմ:
|