
- Բարի լույս)
- Բարի լույս:
- Էս ինչքա՜ն ես քնել, գիտե՞ս՝ քանի-քանի անգամ եմ զանգել:
- Չեմ լսել, խորն էի քնել: Ո՞նց ես:
- Նորմալ, արևս, դո՞ւ:
- Գլուխս ցավումա, համ էլ տրամադրություն չունեմ:
- 5 րոպեից կզանգեմ:
- Ո՞ւր:
- Կզանգեմ:
5 րոպե անց.
- Արև՜ս, մերսի՜, ծաղիկները շատ սիրուն էին, արջուկն էլ շատ լավնա: Ես քեզ շատ եմ սիրում:
- Ես էլ քեզ, պստոներիս մամա, հը՞ն, հիմա տրամադրությունդ ո՞նցա:
- Հոյակապ: Ես շատ ուրախ եմ, որ դու կաս ու իմ կողքին ես:
- Իսկ ես ուրախ եմ, որ կա մեկը, ում տրամադրությունը կարողանում եմ բարձրացնել՝ անկախ ամեն ինչից... Ու նա իմ պուճուրն է... - Իսկ ես ուրախ եմ, որ իմ մեծը ուրախա:D
- Արի փախչե՜նք... Գնանք իրար հետ ապրենք:
- Էլի ընկար երազանքների գիրկը՞:
- Իմ երազանքը դու ես, բայց ափսոս չեմ կարող ընկնել քո գիրկը:
- Ի՜:
- Ջան, դու՛ իմ սրտի անբաժանելի մասնիկ:
- Դու՛, առանց ինձ կես մարդ:
- Իսկ ես առանց քեզ՝ անշնչացած մարմին...
-Սիրում եմ:
- Ես էլ․․․ աշխարհից շատ:
|