
Գարնանային երեկոն խաղաղ էր ու ջինջ: Լուսինը շողում էր հատուկենտ ամպակտորների մեջ, որոնք լողում էին պայծառ աստղերով ծածկված արծաթալազուր երկնակամարում: Անխռով հանգստություն էր փռված երկու մարդկանց վրա, որոնք նստել էին պուրակում, բայց նրանց հոգիները համակված էին շփոթությամբ ու տագնապով:
Ինչն էր այդքան հուզել նրանց և ովքեր էին նրանք:
Նրանք երկու սիրահարներ էին, որոնց սիրտն այրվում էր սիրո կրակների մեջ և աննկարագրելի հուսահատությունն էր պատել նրանց: Տղան` Սամվելը, գեղեցիկ, բարեկազմ մի պատանի էր` թուխ դեմքով, երկար գանգուրներով, մեծ, սև աչքերով, թիկնեղ, բարձրահասակ և կարծես Ապոլոնի արժանի ժառանգը լիներ` իր ողջ գեղեցկությամբ: Սակայն այդ գեղեցկության մեջ նա հագնված էր հասարակ հագուսուստով, որն էլ ավելի էր ընդգծում նրա վայելչությունը: Տղան քսան տարեկան էր, ուսանող, որը գոյատևում էր ամեն ամիս իր ստացած թոշակով: Նա նկարիչ էր, հաճախակի էր վաճառում իր աշխատանքները գումար վաստակելու նպատակով: Հարուստներին հիացնում էր նրա պատկերները յուրովի ընկալելու ոճն ու գունային համադրությունը: Ինչպես ասում էր նրա ուսուցիչը. «Տղա´ս, դու մեծ արվեստագետ կդառնաս»:
Սամվելը վաղ տարիքից ապրում էր միայնակ, քանի որ և´ հայրը, և´ մայրը մահացել էին:
Իսկ ահա Աննան իսկապես հայոց աշխարհի պարմանուհի էր` նուրբ դիմագծերով, բարձրահասակ, բարակ, երկար մազերով: Ճերմակ էր ինչպես ձյունը, քայլում էր սեթևեթանքով և շատ հմայիչ հայացք ուներ: Նա տասնյոթ տարեկան էր և սովորում էր քաղաքի լավագույն դպրոցում, ուր սովորում էին միմիայն հարուստների երեխաները: Չնայած իր հարստությանը` Աննա համեստ էր ու զուսպ: Հայրը բարձրաշխարհիկ հասարակության անդամ էր և հարգված մարդ քաղաքում: Նա շատ կոպիտ էր ու խիստ, իսկ մայրը` գեղեցկուհի էր, սակայն դեմքը միշտ թախծոտ էր, մռայլ, կարծես ինչ-որ բան տանջում էր նրան:Նա էլ էր հարուստի աղջիկ և հոր դրդմամբ էր ամուսնացել Աննայի հոր հետ և հիմա էլ չէր սիրում նրան, ուղղակի տարիների ընթացքում համակերպվել էր ճակատագրի հետ:
Աննան և Սամվելը հանդիպել էին պատահաբար. մի ցուցահանդեսի ժամանակ, որտեղ Սամվելը ներկայացրել էր իր փոքրիկ, բայց շատ գեղեցիկ ստեղծագործությունը, իսկ Աննան էլ եկել էր մոր` Լուիզայի հետ: Նրանք երկուսն էլ գնահատում էին արվեստը և հիանում արվեստագետների տաղանդով:
Լուիզան մոտեցավ այն նկարին, որը նկարել էր Սամվելը, հիացմունքով սկսեց զննել այն, հետո ասաց.
-Հիանալի աշխատանք է, ո՞վ է այս գլուխգործոցի հեղինակը:
-Ե´ս տիկի´ն,- ասաց պատանին:
-Դո՞ւք, օ՜, ապշեցուցիչ է, ձեզ մեծ հաջողություններ են սպասվում, տղա´ս:
-Օ տիկի´ն, դուք չափազանցնում եք, ես ընդամենը սկսնակ նկարիչ եմ,- ջերմորեն ժպտալով ասաց Սամվելը, սակայն նրա հայացքի ուղղությունը ուրիշ էր:
Եվ մինչ տիկին Լուիզան զրուցում էր Սամվելի ուսուցչի հետ, տղան հասցրեց բազում հայացքներ նետել դեպի Աննան, իսկ Աննան էլ նկատելով դա` կարմրում էր և փախցնում հայացքը:
Ով կմտածեր, որ հենց այդ օրը կխաչվեր երկու երիտասարդների ճանապարհները և սիրո արբեցուցիչ ուժով կլցվեր նրանց սրտերը:
Անցան օրեր: Սամվելը անընդհատ մտածում էր աղջկա մասին, նրան հայտնի էր միայն աղջկա անունը` Աննա: «Ա՜խ, Աննա». մտքում կրկնում էր Սամվելը: Մտածում էր, թե ինչպես անել Աննային հանդիպելու համար և ա՜հա. «Կխնդրեմ ուսուցչիս այցելել նրանց տուն` նկարներ ցույց տալու պատրվակով, չէ՞ որ տիկինը սիրում է արվեստը»: Հենց նույն օրը խնդրեց ուսուցչին, և նա էլ համաձայնվեց: Երկու օր հետո նրանք գնացին Աննայենց տուն: Տիկինը բարեհամբույր ընդունելություն կատարեց, բայց Սամվելի հայացքը անընդհատ փնտրում էր ինչ-որ մեկին և հանկարծ տեսավ այգում նստած իր գեղեցկուհուն: Նրա քայլերն ուղղվեցին դեպի Աննան: Նստեց նստարանի մյուս կողմում և շշնջաց.
-Ա՜խ, ես նորից տեսա քեզ:
Աննան հանկարծակի եկավ և շփոթված հայացքը տեսավ Սամվելին, աչքերը սկսեցին շողալ: Աննայի սրտում ևս ինչ-որ զգացմունք էր արթնացել դեպի Սամվելը:
Նրանք սկսեցին զրուցել. սկզբում դեսուդենից, բայց հետո Սամվելը սկսեց հատուկենտ խոսել իր զգացմունքներից և դողդոջուն ձայնը ասաց.
-Աննա՛, գեղեցկուհի՛ս, ես քեզ սիրում եմ:
Օ՜, ինչպես տակնուվրա եղավ Աննայի նուրբ հոգին: Դա այն բառերն էին, որը նա ցանկանում էր լսել, բայց ոչ այս պարագայում:
-Ավաղ,- ասաց Աննան,- ես էլ քեզ կցանկանամ նույնը ասել, բայց մեր սերը չի ստացվի: Հայրս արդեն ինձ համար փեսացու է գտել:
Աղջիկը վազելով դուրս փախավ այգուց, իսկ Սամվե՞լը: Նրա հոգին ալեկոծվեց. «Ինչպե՞ս թե փեսացու, օ, ո´չ Տեր Աստված, ես նրան ոչ մեկին չեմ տա»:
Օրերը անցնում էին: Սիրահարները իրար նամակներ էին գրում` արտահայտելով իրենց սերը: Նրանց գաղտնի կապի մասին տեղյակ էր միայն Լուիզան: Մի օր էլ, կարդալով Աննայի նամակը, Սամվելի դեմքը խոժոռվեց.
«Սամվե՛լ, սիլելի՛ս, դու գիտես չէ ես քեզ շատ եմ սիրում, բայց մեր վիճակը ծանր է: Այսօր հայրս ասաց, որ մեկ շաբաթից իմ հարսանիքն է: Ա՜խ, ես այդ տղային անգամ չեմ էլ ճանաչում: Սիրելիս ես չեմ ուզում քեզ ցավ պատճառել ու տանջել: Կներես, ես ստիպված պետք է խզեմ մեր հարաբերությունները: Ինձ կամուսնացնեն իմ կամքին հակառակ: Միշտ քեզ սիրող Աննա»:
Այդ պահին ինչեր ասես չանցան Սամվելի գլխով. «Ինչ էլ լինի ես չեմ թողնի, որ հարսանիքը կայանա»:
Այդ մեկ շաբաթվա ընթացքում Աննան ծանոթացավ իր փեսացուի հետ: Նրա անունը Նարեկ էր: Նարեկը բարձրահասակ, թիկնեղ, կապուտաչյա, գեղեցիկ երիտասարդ էր և պատկանում էր բարձրաշխարհիկ հասարակությանը: Շատ սիրալի էր և լավ էր վերաբերվում Աննային: Սակայն Աննան ամեն կերպ կոպտում էր և ցույց էր տալիս, որ չի ցանկանում ամուսնանալ Նարեկի հետ: Սակայն հայրը սաստում էր աղջկան և փորձում արդարացնել Նարեկի մոտ` ասելով, թե դա քուտ կամակորություն է:
Մի անգամ, երբ Նարեկը և Աննան առանձնացել էին, Աննան ասաց.
-Նարե՛կ, ես չեմ ցանկանում վիրավորել քեզ, բայց ես քեզ չեմ սիրում և չեմ ցանկանում ամուսնանալ քեզ հետ: Իմ սիրտը այլ տղամարդու է պատկանում. այն սիրտը, որը մեկ անգամ անկեղծ սիրում է այլևս չի կարող նկատել ոչ մեկին:
Նարեկը այդ ընթացքում լուռ լսում էր, միայն թախիծ կար նրա սրտին, չէ որ Աննայի ասած այդ անկեղծ սերը իր սրտում էլ էր բույն դրել, բայց ի տարբերություն Աննայի անպատախան սեր էր դա:
Աննայի խոստովանությունը լսելուց հետո` Նարեկը հեռացավ և միայն հարսանիքի նախորդ օրը վերադարձավ և ցանկացավ առանձնանալ Աննայի հետ: Նրանք երկար զրուցեցին, և Նարեկը հեռացավ, սակայն Աննան տարօրինակ էր:
Եկավ երեկոն: Աննայենց տանը հարսանեկան իրարանցում էր, բայց Աննան ուրախ չէր: Նա մտածում էր. «Արդեն մեկ շաբաթ է, ինչ Սամվելից տեղեկություն չունեմ, տեսնես ուր է նա, մոռացե՞լ է ինձ»:
-Աննա՛, աղջիկս դուրս արի՛ պուրակ,- կանչեց Լուիզան:
Աննան գնաց պուրակ: Մայրը թողեց նրան մենակ և հեռանալիս ասաց.
-Գնա´ քո սիրու ետևից, ես չեմ ուզում ինձ նման առանց սիրելու ամուսնանաս:
Աննան զարմացել էր, նստեց սիրելի նստարանին և ահա մթության միջից երևաց ինչ-որ մեկը, նա մոտեցավ նրան, գրկեց և ջերմ համբուրեց: Սամվելն էր:
Դա հենց այն նույն երեկոն էր: Նրանք կիսվեցին իրենց մտորումներով: Սամվելը ասաց, որ ինքը փախուստի ծրագիր է մշակել:
-Սիրելի´ս, ամեն ինչ պատրաստ է, միայն քո համաձայնությունն է պետք, և մենք հեռու կլինենք բոլորից:
Աննան լռեց: Նա մտածում էր Նարեկի խոսքերի մասին:
-Սամվե՛լ, գիտե՞ս, այսօր Նարեկն էր եկել և ի զարմանս մեզ` նա այնպիսի բան ասաց, որ ես ապշած եմ: Նա ասաց, որ ինքը հանուն իմ հանդեպ տածած սիրո պատրաստ է հրաժարվել մեր հարսանիքից. «Ախ Աննա, իմ սերը այնքան մեծ է, որ ես պատրաստ եմ տառապել, բայց միայն թե դու երջանիկ լինես»:
Հետո Աննան և Սամվելը երկար զրուցեցին, և ամեն մեկը գնաց մի ուղղությամբ:
Առավոտյան հարսնացուի սենյակը դատարկ էր ինչպես մի տակառ, որի մեջ երբևիցե ոչ մի բան չի լցվել:
Նարեկի սիրտը ճմլվում էր, բայց մյուս կողմից երջանիկ էր իր սիրելիի համար:
Անցան տարիներ: Սամվելը հայտնի նկարիչ դարձավ, բոլորը մեծարում էին նրան: Աննան և Սամվելը երջանիկ էին իրենց զավակի հետ միասին, որի անունը Նարեկ էր:
|