
Մի անգամ ,երբ աշխատանքից տուն էի գալիս պատահաբար նկատեցի, որ նրա տան դուռը բաց է և կողքին ընկած է մի աղջիկ՝ երևի նա էր...Ճիշտ էի գուշակել, հենց նա էր:Վազեցի օգնության...Նա հավանաբար ուշագնաց էր եղել:Ես բարձրացրի նրան,նստեցրի բազմոցին:Նա ուշքի եկավ...Սկզբից ոչինչ չէր խոսում:Գունատ էր ու շատ նիհարիկ:Միանգամից զգացի, որ մի քանի օր հաց չի կերել:Սկսեցի նրան հարցեր տալ:Նա կամաց-կամաց ընտելացավ իմ ներկայությանը և քիչ- քիչ սկսեց պատասխանել ինձ:Չեք հավատա, բայց մենք մի քանի րոպեյում մտերմացանք:Իրականում նրա տխրության պատճառը նրա սիրած երիտասարդն էր ու իր ծնողները: Նստած թեյ էինք խմում, երբ սկսեց խոսել. -Ես սիրում էի նրան,նա էլ ինձ: Մենք ամեն ամեն ինչ անում էինք, որ լինենք երջանիկ միասին:Բայց ոչինչ էլ չեղավ...Ծնողներս իմացան և արգելեցին ինձ շփվել նրա հետ:Նրանք ինձ տանից դուրս չէին թողնում:Ես ամեն օր տանը՝ մի անկյունում նստած էիԵս կարոտում էի նրան,չէի դիմանում այդ ցավին:Նույնիսկ մի անգամ ինքնասպանության փորձ արեցի, սակայն ծնողներս փրկեցին կյանքս...Այն կյանքը,որը իրենց ձեռքերում էր:Ես նրան մոտավորապես մեկ ամիս ու կես չտեսա:Ինձ համար շատ դժվար էր, ես չէի ուզում ապրել:Ինձ համար միևնույն էր դարձել կյանքը,քանի որ ծնողներիս համար էլ էր միևնույն:Մի քանի օր անց մայրս որոշեց ինձ իր հետ գնումների տանել:Մենք հանգամանքների բերումով գնացին այն կողմերը, որտեղ Սաշն էր ապրում:Ես զգում էի...Զգում էի նրա շոււնչը,բույրը ու համոզված էի, որ նա մեզ հետևում է..Դա այդպես էր ,ես վերջապես տեսա նրան:Մենք՝ ես ու մայրս, մտանք տեղի խանութներից մեկը:Ինչպես կռահեցի Սաշն ու խանութի վաճառողուհին ծանոթներ էին,քանի որ նա մի ծրար հանձնեց վաճառողուհուն:Այն ինձ համար էր...Մինչ մայրս տարված էր շքեղ ու թանկարժեք հագուսներով, ես աննկատ գնացի ու վերցրի ծրարը...Այնտեղ գրված էր.«Սիրելի՛ Անժելա ես քեզ շատ եմ սիրում ու հանուն քեզ կյանքս կտամ, եթե պետք լինի:Եթե դու ուզում ես որ մենք միասին լինենք երջանիկ ,ապա վաղը՝ 15:00-ին եղիր մեր սիրած այգում...Հույս ունեմ ինձ չես հիասթափեցնի...»:Ես ուզում էի գնալ հեռու՜,գնալ ընդմիշտ ու երբեք հետ չգալ...Ես հաջորդ օրը՝ նրա ասած ժամին եղա այգում, մենք գնացինք հեռու:Ոչինչ էլ չեմ հիշում,միայն սպիտակ լույս եմ հիշում ,որը գալիս էր մեզ վրա...Ավտովթար տեղի ունեցավ:Ես ողջ մնացի,իսկ նա...Նա մահացավ:Ես վնասվածքներ ունեի,ծնողնես ինձ տարան տուն,երբ ապաքինվեցին նրանք ինձ դուրս շպրտեցին` ինչպես մի աղբի:Ճիշտ է,ես նրանց համար պատվաբեր չէի...Ատում եմ նրանց ,սակայն Աստվածն ասել է.«ՄԻ ԱՏԻ՛Ր»:Հասկացել եմ մի բան կյանքում... Ո՛չ բոլորը իրավունք ունեն լինելու երջանիկ:Մենք պայքարեցինք,բայց...Ա՜խ այս «բայց»-ը:
|